Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հրաժարականի դիմում չի ներկայացրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Աշոտ Ղահրամանյանը՝ արձագանքելով իր հրաժարականի մասին խոսակցություններին:
Դիտարկմանը, թե շատերը հրաժարականի չեն պատրաստվում, սակայն օրեր անց պարզվում է տարիքի եւ առողջականի հետ խնդիրներ կան, նա արձագանքեց. «Ես, ոչ տարիքի, ոչ առողջության հետ խնդիրներ չունեմ ու չեմ պատրաստվում հրաժարական տալ: Եթե նման բան լինի գաղտնի չի պահվի»:
Փոփոխվող մարզպետների թվում շրջանառվում է նաեւ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի անունը, սակայն նա համառորեն հրաժարվեց պատասխանել հարցերին:
Հիշեցնենք, որ Արարատի նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանն էլ էր պարբերաբար հերքում իր հրաժարականի մասին լուրերը, սակայն հոկտեմբերի 7-ին հրաժարականի դիմում ներկայացրեց՝ պատճառաբանելով, թե հրաժարականը պայմանավորված է տարիքով:




























