34-ամյա Մարիամ Գրիգորյանը ծանոթին մեղադրել է իրեն բռնաբարելու եւ թալանելու մեջ, սակայն ոստիկանությունը քրգործը նրա դեմ է հարուցել: Աբովյանի  ընդհանուր իրավասության դատարանից  NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ: 

Մարիամ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. օգոստոսի 26-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում, նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար, գիտակցելով, որ իր տրամադրված տեղեկությունը կեղծ է, իր նկատմամբ բռնաբարության փորձ եւ ավազակային հարձակում կատարելու վերաբերյալ Արման Շահբազյանի նկատմամբ կատարել է սուտ մատնություն: Նա Արման Շահբազյանին  մեղադրել է ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ:

Քրեական գործ է հարուցվել  333  հոդվածի  2-րդ մասի  1-ին կետով ` սուտ մատնություն, որը  զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով: Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 5 տարի ժամկետով:

Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: