Աղբահանության համար վճարումը լլուրջ վերլուծության կարիք ունի: Նման կարծիք NEWS.am-ի թղթակցին հայտնել է «Բնակ-կենցաղային աշխատողների միություն» ՀԿ նախագահ Ատոմ Սարգսյանը՝ մեկնաբանելով Հայաստանում կոշտ թափոնների կառավարման առաջարկվող բարեփոխումը: Նախագիծը Ասիական զարգացման բանկի պատվերով մաշեկլ էր դանիական COWI խորհրդատվական ընկերությունը:
Կետերից մեկի համաձայն՝ աղբահանության սակագինն առաջարկվում է կրկնակի ավելացնել, նախնական գնահատմամբ՝ մինչեւ 415 դրամ մեկ անձի համար: Ոչ հեռավոր ապագայում նախագծի վերաբերյալ լսումներ կանցկացվեն:
«Ի՞նչ ենք մենք ստանում նոր սակագնի դիմաց: Սկզբում պետք է հասկանալ, ինչ ենք ստանում ներկա սակագանից: Գործող նորմերի համաձայն՝ ամռանը աղբը պետք է հավաքել շաբաթական երեք անգամ, ձմռանը՝ երկու անգամ: Իսկ գործնականում արդյոք այդ նորմերը աշխատում են, թե՞ աղբամանները դատարկում են միայն այն ժամանակ, երբ դրանք մինչեւ վերջ լցվում են: Թող պատասխանեն հենց իրենք բնակիչները: Այստեղ ոչինչ չես թաքցնի»,- հավելել է Ա.Սարգսյանը:
Հիշեցնենք, այժմ Երեւանում աղբահանման սակագինը մեկ անձի դիմաց 200 դրամ է: Չվճարելու դեպքում հաջորդ ամսից սկսած այն ավելանում է 0.15 տոկոսով: Իսկ թե ինչպես է տուգանվում աղբահանման օպերատորն աշխատանքում թերանալու համար, ոչ մի տեղ չի նշվում:
Աղբահանության սակագինն այժմ Երեւանում կազմում է 200 դրամ մեկ անձի համար: Աղբը աղբավայր հասցնելու համար վճարում են 60 դրամ մեկ տոննայի դիմաց: Հաշվարկները ցույց են տալիս մոտավորապես երեք տոննա աղբ մեկ անձի համար: 50 տոկոսը կարել է մի կողմ դնել. Կոպիտ հաշվարկը ցույց է տալիս կրկնակի սակագին. Դա արդեն բիզնեսի բարգավաճման համար է: Արդյունքում կստացվի ամսեկան 1.5 տոննա: Սակայն դեռ խորհրդային ժամանակներում արված հաշվարկները ցույց են տալիս, որ մարդն այդքան աղբ կուտակում է ոչ թե մեկ ամսում, այլ տարում, այսինքն մենք տարեկան վճարը վճարում ենք ամեն ամիս:
Բացի այդ, սակագնի հաշվարկը չի համապատասխանում Հայաստանին արտագաղթի իր պայմաններով, համարում է Սարգսյանը: «Գրեթե յուրաքանչյուր ընտանիքում որեւէ մեկն ընդմիշտ մեկնել է, բայց դեռ գրանցված է, կամ էլ տարվա մեծ մասը մեկնում է արտագնա աշխատանքի: Բացակայող անդամների դիմաց վճարելուց խուսափելու համար բնակության վայրից տեղեկանք ներկայացնել: Իսկ ահա այստեղ կոռուպցիոն ռիսկերի լայն շրջանակ է բացվում», - նշել է Ա. Սարգսյանը: Ըստ նրա՝ այս պայմաններում ճիշտ է վճար գանձել կենսատարածքի մեկ քառակուսի մետրի դիմաց:
Նշենք որ համատիրությունները, շատ քիչ բացառություններով, այս հարցը քաղաքապետարանում չեն բարձրացնում: Թեեւ մտահաղացմամբ դրանք ստեղծվեն հենց այն բանի համար, որպեսզի միշտ եւ ամեն հարցում համաձայնեն տեղական իշխանությունների հետ: Կամ էլ բոլորովին հակառակը` դրա հետ է արդյունավետ երկխոսության մեջ լինել:
«Ընդ որում մենք անդրադարձել ենք ոչ բոլոր խնդիրներին, այլ միայն ֆինանսական բնույթ կրողներին: Բայց կան մի շարք էկոլոգիական բնույթի հարցեր: Մենք պատրաստ ենք քննարկել դրանք»,- հայտարարել է Ա. Սարգսյանը:





























