Քուվեյթն ու Պարսից ծոցի մի քանի այլ երկրներ մտադիր են «գեյ-թեստ» մտցնել բոլոր նրանց համար, որոնք կհատեն իրենց սահմանը: Այդ երկրներ այցելողներին կառաջարկվի բժշկական ստուգում անցնել, որով կորոշվի նրանց սեռական կողմնորոշումը:

Քուվեյթի օդանավակայանում նման ստուգումներ սկսելու մասին հայտնել է Քուվեյթի առողջապահության նախարարության հանրային առողջության դեպարտամենտի ղեկավար Յուսուֆ Մինդկարը: Այն քաղաքացիներին, որոնք ԼԳՏԲ համայնքի անդամներ կլինեն, թույլ չեն տա մուտք գործել Պարսից ծոցի երկրներ:

Տեղի Al Rai թերթին տված հարցազրույցում Մինդկարը պատմել է, որ մարդկանց բժշկական հետազոտություն հիմա էլ կատարվում է, բայց հիմա բժշիկները առավել ուշադիր կլինեն օտարերկրացիների սեռական կողմնորոշմանը, գրում է The Independent-ը:

Մինդկարը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչպես են պարզելու մարդկանց սեռական կողմնորոշումը:

Նշենք, որ Պարսից ծոցի համագործակցող երկրների շարքում են Քուվեյթը, Բահրեյնը, Քաթարը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Օմանն ու Սաուդյան Արաբիան: