Տավուշի մարզում ականի պայթյունից 26-ամյա  Էդվարդ Դալլաքյանի մահանալու դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցվի: NEWS.am-ի ոստիկանության աղբյուրները հայտնեցին, որ դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (հանցակազմի բացակայություն):

Իսկ Այգեձորի գյուղապետ Սասուն Սաֆարյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ մահացածի հղի կնոջ վիճակը նորմալ է, նա շարունակում է ապրել ամուսնու հարազատների հետ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Այգեձոր գյուղի բնակիչ, 26-ամյա Էդիկ Դալլաքյանը վիրավորվել էր ականի վրա, իսկ հակառակորդը ժամեր շարունակ կրակելով թույլ չէր տվել, որ որեւէ մեկը մտնի դաշտ եւ հանի նրան, արդյունքում երիտասարդը արյունաքամ էր եղել եւ մահացել: