Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կոչումներով եւ մեդալներով է պարգեւատրել լեգենդար թիմի՝ «Արարատ-73»-ի վետերաններին:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, նախագահը որոշել է Հայկական ֆուտբոլի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի եւ ձեռք բերած ակնառու նվաճումների համար Երեւանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի վետերաններ Արկադի Գեորգիի Անդրիասյանին եւ Էդուարդ Արտյոմի Մարկարովին շնորհել Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, նախագահը որոշել է հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի եւ ձեռք բերած փայլուն նվաճումների համար Երեւանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի վետերաններին պարգեւատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով՝

Ալյոշա Վարոսի Աբրահամյանին,

Սերգեյ Նիկոլայի Բոնդարենկոյին,

Հովհաննես Հարությունի Զանազանյանին,

Լեւոն Հարությունի Իշտոյանին,

Արկադի Ավետիսի Հարությունյանին,

Նիկոլայ Անդրեյի Ղազարյանին,

Սուրիկ Լեւոնի Մարտիրոսյանին,

Նորիկ Հապետնակի Մեսրոպյանին,

Նազար Սամվելի Պետրոսյանին,

Սերգեյ Լազրի Պողոսյանին,

Արմենակ Վլադիմիրի Սարգսյանին,

Նիկիտա Պավելի Սիմոնյանին: