Հոկտեմբերի 11-ին, ժամը 00.10-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Շիրազի փողոցում բախվել է «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենայի:

«Օպել-Աստրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե  կատարվում է քննություն: