Հոկտեմբերի 6-ի գիշերը Մալաթիա բ/կ-ից ահազանգ է ստացվել, որ երկու հոգի սպիտակ գույնի «Վազ 2106» մեքենայով հիվանդանոց են տեղափոխել 25-30 տարեկան տղամարդու դիակ ու առանց խոսքի հեռացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանությունից:

Դիակի վրա  արտաքին զննությամբ բռնության հետեւանքներ չեն հայտնաբերվել:Ավելի ուշ պարզվել էր մահացածի ինքնությունը՝ Հաղթանակ թաղամասի 2-րդ փողոցի բնակիչ Արա Սամվել Բաղյան:

Վարկածներից մեկի համաձայն՝ տուժողը մահացել է թմրամիջոց օգտագործելու հետեւանքով: Ավելի ուշ նրա անձնական օգտագործման մեքենայից առգրավվել է երկու կաթոցիկ:

Ժամեր անց ոստիկանությունը նոր ահազանգ է ստանում, այս անգամ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ-ից, մարմնական վնասվածքով 2 երիտասարդ են տեղափոխվել Իսրայել Օրու փողոցում տեղի ունեցած վթարի հետեւանքով, համընկնում էին մահացածի եւ վթարի հետեւանքով հիվանդանոցում հայտնվածների տարիքները:

Ոստիկանները բերման ենթարկեցին մահացածի հարեւանին՝ 1968թ ծնված Արման Սաքեյանին, ով խոստովանական բացատրություն տվեց:

Պարզվել էր, որ նա հոկտեմբերի 6-ին, 22.00-ի սահմաններում,հանդիպել էր Արային: «Բան ցույց տվեց, ասաց բան կա, ծխենք, ու էլ դրանից հետո ոչ մի բան չենք խոսացել, զգացի, որ հետ ա էթում մեջքի վրա, ես էլ արդեն ի վիճակի չէի, լեզուս եմ բռնել, որ ուշքս չեթա, կամ լեզուս կուլ չգնա»,- պատմեց Արմանը՝  հավելելով, որ զանգել էր բանակային ընկերներին, խնդրել օգնել, Արային հիվանդանոց էին տարել, սակայն արդեն ուշ էր, երիտասարդը մահացել էր՝ գիտակցության չգալով:

Պարզվել էր, երիտասարդին հիվանդանոց տեղափոխելուց հետո ընկերները վթարի են ենթարկվել եւ տեղափոխվել: հիվանդանոց:

Մանրամասները՝ տեսանյութում