Ադրբեջանում կայացած ընտրությունների գնահատման հարցում պառակտումը, հավանաբար, արտացոլում է Ալիեւի կառավարության կողմից ագրեսիվ լոբբիստական տրամադրությունները՝ ընտրություններն արդար հայտարարելու նպատակով: Այդ մասինի գրում է «The New York Times»-ը:
Նշենք, որ միջազգային դիտորդների պատվիրակությունը խստորեն քննադատել է Ադրբեջանում կայացած ընտրությունները՝ որպես անարդար ու ակնհայտ կեղծումներով, մինչդեռ Ադրբեջանի կառավարությունն ու նրա կողմնակիցները ագրեսիվ ջանքեր են գործադրում ընտրությունները ներկայացնել որպես լեգիտիմ:
Եվրոպայում անվտանգության ու համագործակցության կազմակերպության դիտորդները հայտարարել են, որ իրենք նույնպես բազմաթիվ խախտումներ են գրանցել, այդ թվում նաեւ քվեաթերթիկների լցոնում եւ, հավանաբար, ձայների սխալ հաշվարկում: Դիտորդները նաեւ հայտարարել են, որ ընտրություններն ի սկզբանե խորապես անարդար էին եւ ուղղված Ալիեւի օգտին, քանի որ նա գերակշռում էր պետության կողմից վերահսկվող զանգվածային լրատվամիջոցներում եւ կիրառում էր պետական ջանքեր ընդդիմության ճնշման համար:
Սակայն այլ պատվիրակությունների դիտորդներ, այդ թվում նաեւ Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի նախկին անդամներից բաղկացած խումբը, հայտնել են, որ քվեարկությունը առանց խախտումների էր ու արդյունավետ: Սակայն, ԵԱՀԿ-ն, որը հետեւում է ընտրություններին ամբողջ աշխարհում, հայտարարել է, որոշ խախտումներ Ադրբեջանում ակնհայտ են եղել:
Չնայած դրան, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի եւ Եվրոպական պառլամենտի դիտորդներ, որոնք հաճախ ԵԱՀԿ հետ համատեղ գնահատական են տալիս, հրապարակել են էապես տարբերվող եզրակացություն Ադրբեջանում կայացած ընտրությունների վերաբերյալ: «Ընտրությունների օրը մենք հետեւում էինք ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ: Համաձայն այն ամենի, ինչ մենք տեսանք, ընտրությունների նախօրեին եւ հենց այդ օրը ընտրական ընթացակարգերն իրականացվել են պրոֆեսիոնալ եւ խաղաղ ճանապարհով»,-ասել է Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը:
«The New York Times»-ի համաձայն՝ Ալիեւի կառավարության կողմից լոբբինգի ջանեքերը ծայրահեղ ակնհայտ էին ԵԱՀԿ դիտորդների մամուլի ասուլիսի ժամանակ, որի ընթացքում իշխանությունների կողմից վերահսկվող լրատվամիջոցնրի լրագրողները խիստ քննադատեցին բացասական գնահատականները, միմյանց բարձր ծափահարում էին, աղմկում էին պաշտոնական բանախոսներին ու մեծ հաշվող խոչընդոտում էին ուրիշ հարցերի հնչեցմանը:





























