Բաքվի ոստիկանությունն ընդդիմությանը սպառնացել է պատժամիջոցներով, եթե հոկտեմբերի 12-ին կայանալիք հանրահավաքի ժամանակ անկարգություններ լինեն:
Ոստիկանության վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Սահլաբ Բաղիրովը APA-ին հայտնել է, որ իշխանությունների հետ համաձայնեցրած ընդդիմության հանրահավաքում թույլ չեն տալու որեւէ սադրիչ գործողություն: Բաղիրովը վստահեցրել է, որ հանրահավաքում թույլ չեն տալու հնչեն կարգախոսներ, որոնք համաձայնեցված չեն Բաքվի գործադիր իշխանության հետ, ինչպես նաեւ որեւէ գործողություն, որը կարող է անկարգությունների հանգեցնել: Հակառակ դեպքում, հանրահավաքի կազմակերպիչները եւ մեղավորները կպատժվեն օրենքի սահմաններում:
Ոստիկանության օրինակին հետեւել է նաեւ դատախազությունը: Մասնավորապես, Բաքվի դատախազի տեղակալ Ֆազիլը հանրահավքի կազմակերպիչներին նախազգուշացրել է, որ «Հավաքների ազատության մասին» օրենքն ու հասարակական կարգը չպահպանելու դեպքում, դրանք կկանխվեն օրենքի շրջանակներում:





























