Երևանի Հալաբյան փողոցի թիվ 44 հասցեում՝ վարժարանի տարածքում, այսօր՝ հոկտեմբերի 11-ին, օձ է հայտնաբերվել, որին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ-ի փրկարար ջոկատը:

Փրկարարները օձը տեղափոխել են Կենդանաբանական այգի: