Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակչուհի Վ. Ժ.-ի դիմումի հիման վրա հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածի հատկանիշներով:
ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախաքննությամբ պարզվել է, որ 2013 թվականի օգոստոսի 11-ին` ժամը 09-ի սահմաններում, Վ.Ժ.-ն գյուղում գտնվող իր հողամասի մոտ, վիճաբանել է ոստիկանության ծառայող Լեռնիկ Վարդանյանի հետ: Ըստ գյուղի բնակչուհու դիմումի, ոստիկանն իր ուղղությամբ քարեր է նետել եւ պատճառել մարմնական վնասվածքներ, ինչպես նաեւ սպառնալիքներ է տվել իր ամուսնուն եւ դստերը:
Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն` Վ.Ժ.-ի մարմնի տարբեր մասերում առկա են մարմնական վնասվածքներ, որոնք իրենց վաղեմությամբ համընկնում են դեպքի հետ:
Նախաքննությունը շարունակվում է:





























