Երեւանի Տիգրան Պետրոսյան փողոցում՝ «Եղնիկ» խանութի մոտակայքում, հոկտեմբերի 11-ի երեկոյան ավտոմեքենա է այրվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է «ՎԱԶ 3110» մակնիշի 34 VS 512 համարանիշի (վարորդ՝ Զ. Դ.) ավտոմեքենայի շարժիչի հատվածը:





























