«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները, հոկտեմբերի 11-ի երեկոյան, Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո սահմանապահ գոտուց բերման են ենթարկել 65-ամյա Լիպարիտ Գ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հոկտեմբերի 7-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախության մեղադրանքով:

Խափանման միջոցը` կալանք: