Հոկտեմբերի 11-ին, ժամը 11.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխուղեղի ցնցում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 29-ամյա Արտյոմ Վ.-ն՝ հայտարարելով, վնասվածքն ստացել է վայր ընկնելու հետեւանքով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանները կարճ ժամկետում պարզել են իրողություն. Արտյոմ Վ.-ն ոչ թե վայր էր ընկել, այլ իր կողմից վարած «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայով գիշերը Կապանի Սպանդարյան փողոցում հարվածել էր բետոնյա պատնեշին:
Կատարվում է նախաքննություն:




























