Էրեբունի-Երեւանի 2795 րդ հոբելյանական տարեդարձը յուրովի են տոնել մայրաքաղաքի մարզադպրոցների սաներն ու նախաձեռնությանը միացած սիրողական մակարդակի վազորդները: 

Նրանք խորհրդանշական` 2795 մետր վազքատարածությունը հաղթահարել են Մատենադարանից մինչեւ Հանրապետության հրապարակ ընկած հատվածում: