Հայաստանի հետ սահմանակից Թուրքիայի Կարս նահանգի կողմից Հայաստանի սահմանը խախտած Թուրքիայի քաղաքացին հանձնվել է թուրքական կողմին։
Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Կարսի Դիգորի շրջանից Հայաստան անցած Ա.Ա.-ն ձերբակալվել է, սակայն ավելի ուշ հանձնվել է թուրքական կողմին։
Նշվում է, որ Ա.Ա.-ն ունեցել է հոգեկան շեղումներ եւ թուրքական կողմին հանձնվելուց հետո տեղափոխվել է Էլազըղի հոգեբուժարան։





























