Երեւանի Կիեւյան Կամրջից հոկտեմբերի 11-ին, երեկոյան ժամը 20-ի սահմաններում նետվելու միջոցով ինքնասպան եղած երիտասարդը 26-ամյա Արթուր Հարությունյանն է: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության լրատվական ծառայությունից: Նա Արմավիրի բնակիչ է: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
NEWS.am-ի տեղեկություններով՝ նրա գրպանում մորը ուղղված նամակ է եղել հետեւյալ բովանդակությամբ.«Մամ ջան, սենց էր պետք: Փորձիր ինձ հասկանալ»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանի Կիեւյան Կամրջից հոկտեմբերի 11-ին, երեկոյան ժամը 20-ի սահմաններում, տեղի է ունեցել ինքնասպանություն. Երիտասարդը ցած է նետվել ձորը: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնել էին, որ դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ-ի փրկարար ջոկատը եւ ՃԿԿ օպերատիվ խումբը: Երիտասարդի գրպանում նաեւ գրություն էին գտել:





























