Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոն կարող է ռուսական շուկայում թույլատրել վրացական որոշ գինիներ, որոնք նախկինում արգելել էին:
Դրա համար Օնիշչենկոն պետք է ստանա Վրաստանի գինեգործության ազգային գործակալության երաշխիքն առ այն, որ ալկոհոլային խմիչքներում հայտնաբերված բոլոր թերությունները կվերացվեն:
Ռոսպոտրեբնադզորն այդ հարցը պատրաստ է վերանայել արդեն հաջորդ շաբաթ: Ընդ որում՝ Օնիշչենկոն ընդգծել է, որ Ռուսաստանն ընդառաջում է վրացի արտադրողներին, թեեւ նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի՝ «տարրական բարեկրթության կանոններից ցած» արտահայտություններին, հաղորդում է ՆՏՎ-ն:
Օնիշչենկոն հավելել է, որ պատրաստ է վերանայել «կեղծ» գինու մատակարարման հարցը՝ ուշադրություն չդարձնելով «Վրաստանում բարձրագույն պետական պաշտոն զբաղեցնող անձի» անբարեկիրթ արտահայտություններին:





























