Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները, հոկտեմբերի 13-ի երեկոյան, Գորիս քաղաքի Արցախյան խճուղու եւ Մաշտոցի փողոցի խաչմերուկից բերման են ենթարկել 28-ամյա Արմեն Օ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հոկտեմբերի 8-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով:





























