Բիրյուլեւոյում հոկտեմբերի 13-ին ձերբակալվածներից 70-ին վարչական պատասխանատվության կենթարկեն, մյուսները ազատվել են պրոֆիլակտիկ զրույցից հետո, «Ինտերֆաքսին» -ին հայտնել են Մոսկվայի ՆԳՆ-ի ԳՎ-ից:
Մամուլի ծառայության աշխատակիցն ընդգծել է, որ երկու ակտիվիստներ կալանավորվել են քրեական օրենսգրքի 91-րդ հոդվածին համապատասխան` 48 ժամով:
Հիշեցնենք, որ Մոսկվայի Բիրյոլեւո թաղամասում հոկտեմբերի 13-ի ցերեկը խռովություններ էին սկսվել` թաղամասի բնակիչների եւ ազգայնականների «ժողովրդական հանդիպման» ընթացքում, որոնք պահանջում էին անմիջապես հետաքննել Եգոր Շչերբակովի սպանությունը: Բիրյուլեւոյի 25-ամյա բնակիչը մահացել էր դանակահարությունից հետո` հոկտեմբերի 10-ի գիշերը: Ոստիկանությունից հայտնել էին, որ հանցագործությանն արտասահմանի քաղաքացի կարող էր մասնակցած լինել: Մարդասպանին որոնելու օպերատիվ գործողությունների ընթացքում ոստիկանները ձերբակալել էին հարյուրավոր արտասահմանցիների:





























