Մոսկվայում 12-ամյա տղան սպանել է մոր ընկերոջը, երբ նրանք միասին այցելել են տիր: Հոկտեմբերի 13-ին երեխան տիր է եկել մոր եւ նրա կենակցի հետ: Կրակելուց հետո մեծահասակները գնացել են նայելու թիրախները: Այդ պահին տղան վերցրել է զենքն ու կրակել: Նրանց հետ ապրող տղամարդը մահացել է:
ՆԳՆ Մոսկվայի հարցերով ԳՎ-ում կարծում են, որ տղան պատահաբար է սպանել տղամարդուն, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Հետաքննության արդյունքում կարող է քրեական գործ հարուցվել:
Ինչպես ընդգծում է «ՌԻԱ Նովոստին», գերատեսչությունում հաստատել են տասներկուամյա տղայի ձեռքով մարդու մահանալու փաստը: Սակայն միջադեպի այլ մանրամասներ վարչությունում չեն ներկայացրել, գրում է Mr7.ru-ն:





























