Կանխիկ միլիոնավոր ռուբլիներ եւ մի քանի զինատեսակ պարունակող ավտոմեքենա է հայտնաբերվել մոսկովյան Բիրյուլեւո շրջանի բանջարեղենի բազայում պրոֆիլակտիկ ստուգայից ընթացքում, «ՌԻԱ Նովոստիին» են հաղորդել մայրաքաղաքային ոստիկանության մամուլի ծառայությունում:
Հիշեցնենք, որ նույն շրջանում հոկտեմբերի 13-ին անկարգություններ են սկսվել շրջանի բնակիչների եւ ազգայնականների «ազգային հավաքի» ժամանակ: Նրանք պահանջել են շուտափույթ հետաքննել Եգոր Շչերբակովի սպանությունը: Բիրյուլեւոյի 25-ամյա բնակիչը մահացել է հոկտեմբերի իննի գիշերը՝ դանակահարության արդյունքում: Ոստիկանությունում հաղրդել են, որ սպանությանը կարող էր հանցակից լինել օտարերկրյա քաղաքացի: Օպերատիվ գործողությունների արդյունքում ձերբակալվել են հարյուրավոր օտարերկրյա քաղաքացիներ:





























