Տավուշի մարզի Ներքին Կարմրաղբյուրի հանդում 30-ամյա ոստիկան Հայկ Ստեփանի Քոսակյանի՝ հակառակորդի կրակոցից վիրավորվելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հայտնեցին ոստիկանությունից։
Նրանց փոխանցմամբ՝ գործը հարուցվել է 34-104-րդ հոդվածի հատկանիշներով՝ սպանության փորձ, նշանակվել են փորձաքննություններ, կատարվում է նախաքննություն։
Իսկ «Բերդի» հիվանդանոցից NEWS.am –ի թղթակցին հայտնեցին, որ Հայկ Քոսակյանի վիճակն այժմ արդեն լավ է, նա երեք օրից դուրս կգրվի հիվանդանոց։ Բժիշկների պնդմամբ՝ միջադեպը որեւէ հետք չի թողնի նրա հետագա կյանքի վրա։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 12-ին, կեսօրին մոտ հակառակորդը կրակ է բացել Ներքին Կարմիրաղբյուրի խաղաղ բնակիչների ուղղությամբ, որոնք աշխատելիս են եղել հանդերում: Մեքենայի ուղղությամբ կրակի արդյունքում կրծքավանդակի ձախ կողմի հետին մասից վիրավորվել է Նավուր գյուղի բնակիչ Հայկ Ստեփանի Քոսակյանը: Նա այժմ գտնվում է Բերդի քաղաքային հիվանդանոցում:





























