«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ նորանշանակ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը պատրաստվում է աշխատանքից ազատել նաեւ Գեղարքունիքի մարզի դատախազ Վահրամ Մարգարյանին։ Այս մասին գրում է թերթը եւ հավելում. «Ըստ նույն տեղեկությունների՝ Գ. Կոստանյանը մի քանի դատախազների հետ զրույցում, խոսելով Վ. Մարգարյանի մասին, ասել է, թե «դրան ասեք թող աչքիս չերեւա ընդհանրապես»։ Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցեց Վ. Մարգարյանի հետ նրա ապագային առնչվող հարցեր ճշտելու ակնկալիքով։ «Ես նման տեղեկություն չունեմ»,- մեզ հետ զրույցում կարճ ասաց դատախազը։ Հարցին, թե ինչ փոխհարաբերություններ ունի Գ. Կոստանյանի հետ, դատախազը պատասխանեց. «Աշխատանքային, կառուցողական, որեւէ լարված հարաբերություն չկա, ես աշխատում եմ»»,– մեջբերում է «Ժողովուրդը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):
«Ժողովուրդ». Գեւորգ Կոստանյանը պատրաստվում է աշխատանքից ազատել նաեւ Գեղարքունիք

Հասանելի է
русскийՏեղադրություն




























