Չեբարկուլ լճի հատակին գտել են ենթադրյալ Չելյաբինսկի երկնաքարի 200կգ քաշով ամենախոշոր բեկորը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Առայժմ չի հաղորդվում, թե որքան ժամանակ կպահանջվի այն հատակից դուրս բերելու համար:
Life News-ը հաղորդում է մոտ կես տոննա կշռող գտածոի մասին: Այն ջրից դուրս բերելու ընթացքում չվնասելու համար ջրասուզակները օգտագործելու են հատուկ տեխնոլոգիաներ՝ ամբողջ կտորը առանձնացնելով բուն հանքանյութի հետ եւ այն հատուկ թաղանթով պատելով:
Երկնաքարի բեկորը ջրից դուրս բերելուց հետո, այն հետազոտվելու է գիտնականների կողմից:
Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին խոշոր երկնաքարը անցել էր երկրի մթնոլորտը: Այն պայթել էր Ուրալից 19-24 կմ բարձրության վրա: Երկնաքարը պատճառել է, ընդհանուր առմամբ, 1 մլրդ ռուբլու վնաս:





























