Տեխնիկական կանոնակարգման եւ որակի ենթակառուցվածքի ոլորտում նախատեսվող բարեփոխումները դիտարկվելու են որպես ՀՀ եւ Մաքսային Միության բանակցային գործընթացի կարեւորագույն բաղադրիչ: Այդ մասին նշված է ՀՀ 2014 թ. պետական բյուջեի նախագծում:
Այս դրույթը հետաքրքրական է նրանով, որ մինչ այսօր Հայաստանը ձգտում էր իր որակի ենթակառուցվածքները համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին, ինչը կարեւոր նախապայման էր Եվրամիության հետ նախապատրաստվող Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի:
Սակայն 2014 թ., ամենայն հավանականությամբ, կսկսվեն Մաքսային միության տեխնիկական կանոնագրքերի տեղայնացման աշխատանքները:





























