Երեւանի Աթոյան եւ Ռոստովյան փողոցների խաչմերուկում այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ժամը 08:00-ի սահմաններում, բախվել են երեք մեքենա՝ BMW, Mercedes եւ ВАЗ 21 015 մակնիշի: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանությունից:
Ոստիկանությունից հայտնեցին, որ վթարի հետեւանքով 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Այժմ պարզվում է վարորների եւ ուղեւորների ինքնությունը:





























