Հիմա պայքար է սկսված, թե ով ավելի խորը կմտնի հայտնի տեղը:Այս մասին այսօր` հոկտեմբերի 15-ին ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը արձագանքելով գրող Զորի Բալայանի հայտարարությանը, թե հասարակությունը եւ քաղաքական գործիչները նամակից հետո իրեն խանդում, նախանձում են, քանի որ առաջինն ինքն է նման քայլի դիմել:
Հայրիկյանը հիշեց Հարութ Սասունյանի խոսքերը: «Նա ասում էր, գիտեք, ձեր իրավունքն է մտնել, բայց այնպես մտեք, որ մի քիչ երեւա: Բայց լրիվ եք մտնում ու արդեն չկաք»,- նշեց Պաույր Հայրիկյանը:
Նրա խոսքով բոլշեւիկյան հանրապետությունը ողորմելիների հսկայական բազմություն է պատրաստել: «Բայց եղել են այնպիսի մարդիկ, որ դիմակայել են ու համոզված եմ, որ այսօր էլ կլինեն: Միայն մեզանով, ձեւանով չէ պայմանավորված: Զորի Բալայանը շարունակում է մնալ իմ բարեկամը: Բոլոր հարցերում չէ, որ ընդդիմախոսներ ենք եղել»,- ասաց Պարույր Հայրիկյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























