Գյուղատնտեսության նախկին նախարար Գերասիմ Ալավերդյանը վստահեցնում է, որ խոզապահ չի դարձել: NEWS.am-ի թղթակցի հարցին, թե Կոտայքի մարզի գյուղերից մեկում խոզաբուծական ֆերմա ունեք, անասպահությամբ եք զբաղվում, նա պատասխանեց. «Հիմա հարմար չէ տեղս, որ խոսենք: Ես նման ֆերմա չունեմ, ես ապրում եմ իմ համար»:
Գերասիմ Ալավերդյանն ասաց, որ նախարարի պաշտոնը լքելուց հետո զբաղվում է տնտեսական գործունեությամբ: Դիտարկմանը, թե առեւտրի կետ ունեք, նա նշեց՝ « չէ, ոչ մի բան» եւ անմիջապես անջատեց հեռախոսը:
Նշենք, որ «ՉԻ» տեղեկություններով՝ նախկին գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանը գյուղնախարարի պաշտոնից ազատվելուց հետո իրեն հոգեհարազատ աշխատանք է գտել։ Այս մասին գրում է «Չորրորդ իշխանություն» թերթը եւ հավելում. «Նա Կոտայքի մարզի գյուղերից մեկում խոզաբուծական ֆերմա է ստեղծել եւ ակտիվորեն զբաղվում է խոզաբուծությամբ։
Հիշեցնենք, որ ժամանակին մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Ալավերդյանը հեռանալիս իր հետ տարել է իր նախորդի՝ Արամայիս Գ֊րիգորյանի գնած թանկարժեք հեռուստացույցը, իսկ Վերահսկիչ պալատում աշխատանքից ազատվելիս չէր վերադարձրել աշխատելու նպատակով իրեն տրամադրված վիդեոկամերան։ Նկատենք, որ Ալավերդյանի աշխատանքը գյուղնախարարությունում անարդյունավետ էին գնահատել հենց նախարարության պատասխանատու աշխատակիցները։ Նրանց շրջանում հաճախ շրջանառվող հանելուկ-անեկդոտը այսպիսին էր. հարց՝ ի՞նչ տարբերություն կա Հայաստանի գյուղատնտեսության եւ Տուրգենեւի «Մումու»–ի միջեւ։ Պատասխան՝ «Երկուսին էլ խեղդել է Գերասիմը»»,- գրել է «Չորրորդ իշխանությունը»:





























