Սեփական միջոցների եւ դոնոր երկրների կողմից հատկացվող միջոցների հաշվին 2014 թ. կշարունակվեն Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի անվտանգության աստիճանի բարձրացմանն ուղղված աշխատանքները: Այդ մասին նշված է ՀՀ պետական բյուջեի 2014 թ. նախագծում:

Մասնավորապես՝ նախատեսվում է, որ «Ռուսատոմսերվիս» եւ «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ները կստորագրեն պայմանագիր  Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման աշխատանքների իրականացման մասին; Կսկսվեն համատեղ աշխատանքներ 2-րդ էներգաբլոկի սարքավորումների եւ շինությունների համալիր հետազոտության ուղղությամբ:

Նշվել է նաեւ, որ նոր միջուկային էներգաբլոկի շինարարության ծրագրի իրականացման համար ֆինանսական միջոցների ներգրավման նպատակով կշարունակվեն բանակցությունները հնարավոր ներդրողների հետ: Հայ-Ռուսական համատեղ «Մեծամորէներգաատոմ» ընկերության կողմից կշարունակվեն միջուկային նոր էներգաբլոկի կառուցման նախապատրաստական աշխատանքները: