Հայաստանի Հանրապետության կառավարությունը մտադիր է ստեղծել արտահանման ապահովագրման կազմակերպություն: ՀՀ էկոնոմիկայի նախարարության առաջարկով` հարցը մտել է ՀՀ կառավարության հոկտեմբերի 17-ի նիստի օրակարգ:

Ընկերությունը ստանձնելու է արտահանման հետ կապված այնպիսի ռիսկեր, որոնք ներկայումս հնարավոր չէ ապահովագրել ՀՀ ապահովագրական շուկայում, մասնավորապես` գնորդի սնանկության կամ վճարումից ինքնակամ հրաժարվելու (առեւտրային ռիսկեր), արտահանման նպատակային երկրում քաղաքական, պատերազմական իրավիճակով կամ բնական աղետներով պայմանավորված (քաղաքական/երկրի ռիսկեր)` գնորդի չվճարման հետեւանքով արտահանողի կրած ֆինանսական վնասների ռիսկեր:

Ընկերության կանոնադրական կապիտալը կազմելու է 1.5 մլրդ դրամ: