Թանկարժեք մետաղների առքուվաճառքով եւ հարգորոշմամբ զբաղվող 9 մարզային տնտեսվարողներ սեպտեմբերին տուգանվել են: ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչության հրապարակման համաձայն` Կոտայքի մարզում (Հրազդան) տուգանվել են 2 տնտեսվարող, Տավուշի մարզում` 4-ը, Արարատի մարզում (Վեդի)` 3-ը:
Տուգանքները նշանակվել են թանկարժեք մետաղներն առանց տարբերանշանի իրացման պատճառով: Տուգանքների չափերը կազմել են 100 հազ. կամ 150 հազ. դրամ: Բացի այդ` Երեւանի «Արվա Աուրում» ՍՊԸ-ն տուգանվել է 300 հազ. դրամով` չափման միջոցները ստուգաչափված չլինելու պատճառով:
Նշենք, որ Շուկայի վերահսկողության տեսչությունը սեպտեմբերին տարբեր տնտեսվարողների նկատմամբ նշանակել է ընդհանուր առմամբ 3.2 մլն դրամի տուգանք:





























