Ոսկու արդյունահանմամբ զբաղվող «Lydian International» ընկերությունը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության կողմից ստեղծված աշխատանքային խումբն ավարտել է ընկերության կողմից առաջարկված գործարանի համար նոր վայրի գնահատումը, իսկ կառավարությունը նախնական հավանություն է տվել այդ վայրի ընտրությանը: Այս մասին գրում է «The Wall Street Journal»-ը:

Բացի այդ, ընկերությունը հայտնել է, որ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը երկարաձգել է բաց վերամշակման նպատակով կարիերի շինարարության ժամկետը մինչեւ 2018 թվականի սեպտեմբերի 26-ը: