NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է լրագրող Գիյոմ Էլմասյանի՝ ֆրանսիական «Le Monde»-ում հրապարակված հոդվածը:
Լեռնային Ղարաբաղի համար արդեն քառորդ դար հակամարտող Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ իրադրությունը շարունակում է մնալ ծայրահեղ լարված եւ հաճախակի են միջադեպերը «ճակատու»: Իսկ այդ ընթացքում երիտասարդության հայացքն արտասահմանում է:
Ադրբեջանում, որտեղ անձի ազատությունը սահմանափակ է, բռնաճնշումները ուժեղացան 2013թ.-ի հոկտեմբերի 9-ի նախագահական ընտրությունների նախօրեին: 2003թ.-ի հոկտեմբերի նախագահ դարձած Իլհամ Ալիեւը պաշտոնը ժառանգել է հորից ու պատրաստ չէ թողնել այն: Սրճարանում նստած երեք ընկերներ, չհայտնելով իրենց անունները, կիսում են իրենց բողոքներն ու խնդրում են իրենց անվանել «մի խումբ երիտասարդներ»:
«Իշխանությունները դարձել են չափազանց զգայուն ու ագրեսիվ»,- զգուշացնում են նրանք:Նրանցից մեկը պատմում է Եվրոպայում ուսումնառությունից հետո Բաքու վերադարձի մասին. «Ինչ վերադարձել եմ, չեմ կարողանում աշխատանք գտնել, որը թույլ կտար ինձ հոգալ կարիքներս: Կարծում եմ, իշխանությունները վախենում են դրսում կրթություն ստացած երիտասարդներից. Նրանք կարծում են, որ, տեսնելով, թե ինչպես է աշխատում ժողովրդավարությունը, մենք նույնը կպահանջենք այստեղ: Գեղեցիկ հուշարձաններն ու «Մերսեդեսները», որ դուք տեսնում եք, ընդամենը ճակատային մասն է: Ադրբեջանը թաղվել է կոռուպցիայի մեջ, չկա ազատություն ու արդարություն, ինչը խանգարում է քաղաքացիների մեծամասնությանը արժանապատիվ ապրել»:
Հայաստանում, որտեղ 2008թ.-ին ՀՀ նախագահ ընտրված Սերժ Սարգսյանը վերընտրվեց փետրվարին, խոսքի ազատությունը թույլ է տալիս երիտասարդներին քննադատել «նվազագույն ժողովրդավարությունը, որը գերիշխում է: Ծնունդով գյումրեցի Վարսիկ անունով 25-ամյա ուսանողը նույնպես դժգոհում է կոռուպցիայից եւ ընտրակեղծիքներից: «Ես գիտեմ շատ մարդկանց, որոնց տուն են եկել իշխող կուսակցության ներկայացուցիչները եւ առաջարկել են 5000 կամ 10000 դրամ(մոտ 10 կամ 20 հազար եվրո) իրենց ձայներi դիմաց: Եվ որպեսզի վախեցնեn նրանց, վերցրել են նրանց հեռախոսների ու անձնագրերի համարներ:
Եվ դա աշխատեց... Թվում է, որ փոփոխություններ տեղի չեն ունենա վաղը, ու շատ երիտասարդներ գերադասում են հեռանալ»:Մեծածավալ արդյունքը հիմնական խնդիրն է: «Լինել երիտասարդ հայ այսօր նշանակում է ունենալ հեռանալու ցանկություն»,- ասում է ԵՊԲՀ-ի ուսանող Արմանը, ով պատրաստվում է լքել Հայաստանը: Իր շատ հայրենակիցների նման, նա չի հավատում Հայաստանում քաղաքական փոփոխություններին:
Նրա ընկերներից Նարեն հավելում է. «Մենք իրավունք ունենք ամեն ինչ ասել, բայց մեզ ոչ ոք չի լսում»:Լեռնային Ղարաբաղից աշխատատեղերի պակասությունից երիտասարդները զանգավծաբար հեռանում են, հիմնականում՝ Ռուսաստան: 29-ամյա Սուրենը, ով մեկ տարուց էլ քիչ է, ինչ Շուշի է վերադարձել. Նորցի ցանկանում է հեռանալ: «Ես եկել եմ, որ վաճառեմ մեր տունը, հետո ընտանիքիս հետ կտեղափոխվեմ Ռուսաստան: Ես, իհարկե, հպարտ եմ, որ հայ եմ: Դրսում մեզ հարգում են: Սակայն մեեւ երկիրն այնպիսի ընդարմացման մեջ է:
Լեռնային Ղարաբաղի զարգացումն արգելափակված է: Կառավարությունը հիմնականում բաղկացած է գործարարներից, ովքեր միայն իրենց մասին են մտածում: Նրանք առանց խղճահարության մարդկանց թողում են ճանապարհի եզրին»:Այնուամենայնիվ Լեռնային Ղարաբաղի գյուղական շրջաններում երիտասարդները մեծամասամբ վերջնական արդյունքում վերադառնում են: 34 տարեկանում Սասուլը բավականաչափ գումարով վերադարձել է, որ հայրենի գյուղում ավտոմեքենաներ վերանորոգման կետ բացի: «Հարցն այն է, որ այստեղ ոչ աշխատանք կա, ոչ գումար, բայց իմ ընտանիքն այտեղ է, իմ հողն այստեղ է:
Հնարավոր է, հիմարություն կթվա, բայց ես այստեղ որքան հնարավոր է երկար կմնամ»:Լեռնային Ղարաբաղում հիշողությունները դեռ բավական թարմ են, որպեսզի պատկերացնեն սահմանի բացումւ: Բոլորը սարսափում են պատերազմից ու պատրաստվում են դրան: «Մենք ապրում ենք մեր երկրում, դա հիանալի է: Մեզ դրանից ավելին պետք չէ»,- ասում է Սասուլն ու զգուշացնում.« Մյուս անգամ, եթե հարձակվեն, մենք մինչեւ Բաքու կհասնենք»:Եթե մի օր հակամարտությունը վերսկսվի, շատ երիտասարդներ պատերազմին կամավոր կմասնակցեն, ինչպես Սուրենը, ով մեկնում է Ռուսաստան ու «չի ցանկանում այլեւս վերադառնալ»: Սակայն երբ խոսքը պատերազմի հնարավոր վերսկսման մասին է, նրա դեմքի արտահայտությունը փոխվում է: Նա լռում է: Նրա ծնոտը սեղմվում է: Հետո նա ասում է. «Ես կվերադառնամ, որ պայքարեմ: Դա իմ պարտականությունն է»:





























