«Հրապարակը» գրում է, թե Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին ներկայացված` ՀՀ նախագահի թեկնածուի 10 տարի Հայաստանում ապրելու ցենզի վերանայման առաջարկը, որը եվրոպական կառույցների պահանջն է, մեր տեղեկություններով, հանձնաժողովը, ըստ ամենայնի, չի բավարարի, որովհետեւ իշխանությունը կողմ չէ այդ փոփոխությանը:

Այդ ժամանակ կարող է առաջանալ ոչ միայն Արմեն Սարգսյանի, այլեւ Սամվել Կարապետյանի, Ռուբեն Վարդանյանի, Էդուարդո Էռնեկյանի, Արա Աբրահամյանի եւ «մնացյալների» հարցը,  ինչն էլ հայաստանյան առանց այն էլ սուր գեոքաղաքական «վեճը» էլ ավելի կսրի:

Եվ այնուհանդերձ, Արմեն Սարգսյանը մի նեղ շրջապատում ասել է. Մեծ Բրիտանիայում դեսպան նշանակվելն առաջին քայլն է, երկրորդ քայլն ավելի բարձր պաշտոնի գնալը կլինի: Թեեւ խոսքը դժվար թե նախագահի աթոռի մասին է, քանի որ հաջորդ ընտրություններին նրա՝ Հայաստանում «բնակվելու», այսինքն՝ դեսպան աշխատելու 5 տարին էլ դեռ լրացած չի լինի:

Ասում են՝ Արա Աբրահամյանն էլ իր հերթին է ասել. իսկ ինչո՞ւ ոչ: «Դրույթը վերանայելու դեպքում Արա Աբրահամյանը եւս լիարժեք իրավունք կունենա նախագահի թեկնածու գրանցվելու»,- ասում են նրա կողմնակիցները: