Դպրոցների եւ մանկապարտեզների մանկավարժական անձնակազմի   միջին ամսական հաշվարկային աշխատավարձը մեկ դրույքի հաշվով, ներառյալ լրացուցիչ վարձատրությունները, 2014 թ. կկազմի 152.0 հազար դրամ՝ 2013 թվականի 140.4 հազար դրամի դիմաց; Այդ մասին նշված է ՀՀ պետական բյուջեի նախագծում:

Հանրակրթական համակարգում առկա է 25004.8 դրույք` ներառյալ զինղեկների, ֆիզղեկների եւ մանկապատանեկան կոլեկտիվի կազմակերպիչների դրույքները:

Վարչական 3812.8 դրույքների միջին ամսական հաշվարկային աշխատավարձը կկազմի 210.0 հազար դրամ, ուսումնաօժանդակ եւ սպասարկող անձնակազմի 9864.8 դրույքների միջին ամսական հաշվարկային աշխատավարձը` 76.6 հազար դրամ՝ 2013 թվականի 46.7 հազար դրամի դիմաց: