Այսօր` մարտի 26-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 200 հազար դոլարի առք և վաճառք՝ 397 դրամ մեկ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, փակման գինը կազմել է 397 դրամ:

Հատկանշական է, որ ԿԲ կողմից շուկա նետվող դոլարի քանակությունը կտրուկ տատանումներ է ունենում: Օրինակ մարտի 18-ին ԿԲ կողմից կատարվել է մոտ 21 միլիոն դոլարի դոլարային ինտերվենցիա, մարտի 19-ին 1,1 միլիոն դոլարի ինտերվենցի, երեկ այդ թիվը հասնում էր մոտ 11 միլիոնի, իսկ այսօր այն ընդամենը 200 հազար դոլար է կազմում:

Ի դեպ, նախորդ շաբաթվա վերջին դոլարի գինը բարձրացել էր մինչեւ 405 դրամի, իսկ հիմա այն 397 դրամ է: Տնտեսագետները նշւմ են, որ դոլարի փոխարժեքը թեեւ կարճ ժամանակով կայունաեցել է, սակայն տարվա ընթացքում նորից թանկանալու է: