Միացյալ Նահանգներից եւ Շվեդիայից հետո երվրոպական երկրներում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին խոսակցություններն ակտիվացել են։
Թուրքական Internethaber-ի տեղեկացմամբ` Հայոց ցեղասպանության մասին օրինագիծն այս անգամ մուտք կգործի Սերբիայի խորհրդարան։ Սերբիայի SRS ազգայնական կուսակցության մամուլի քարտուղար Զորան Կրասինը Բելգրադում հայտարարել է, որ, իրենց կուսակցության կողմից պատրաստվել է 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչող մի օրինագիծ։ Զորան Կրասինը նշել է, որ օրինագիծը շուտով քննարկումների կդրվի խորհրդարանում:




























