Ֆրանսիայում «Կրթություն առանց սահմանների» ցանցի անձնակազմը հանդիպում է կազմակերպել՝ ի պաշտպանություն հայկական ընտանիքի, որի երեխաները Գրենբոլում դպրոց էին այցելում ՝ գտնվելով արտաքսման սպառնալիքի ներքո: Այդ մասին գրում է ֆրանսիական  «Le Figaro»-ն:

13-ամյա Դավիթը, նրա եղբայր Սերգեյը, Ֆրանսիայում ծնված երկամյա քույր Գայանեն ու նրանց ծնողները՝ Կոլյա եւ Արփինե Վարդանյանները, ովքեր Հայաստանի քաղաքացիներ են, պետք է լքեն Ֆրանսիայի տարածքը: «Ես վախենում եմ, որ ամեն պահի կարող են դպրոց կամ քոլեջ գալ իմ երեխաների հետեւից»,- ասել է մայրը, ով ամուսնու հետ միասին չեղյալ համարելու հայցով դիմել վարչարարական դատարան:

«Արտաքսման վերաբերյալ որեւէ որոշում չի ընդունվել»,- իր հերթին հայտարարել է ղեկավարության ներկայացուցիչ Իզերան՝ հրաժարվելով այդ առթիվ որեւէ մեկնաբանության տալ: Այդ ընթացքում ընտանիքի պաշտպանության համար հավաքվել էր ավելի քան 560 ստորագրություն: