Երեւանի Հր.Քոչար փողոցի թիվ 13 հասցեում գտնվող «Բրավո» ռեստորանային համալիրում, հոկտեմբերի 19-ի երեկոյան հրդեհ է բռնկվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եւ ՃԿԿ Աի արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.58-ին, մարվել՝ 20.01-ին:

Խոհանոցում այրվել են ծխահեռացման համակարգը եւ պատի երեսպատումը (1ք.մ):