Չերնովցիի Յուրի Ֆեդկովիչի անվան ազգային համալսարանում տեղի է ունեցել Ուկրաինայի հայերի միության եռամսյակային համաժողովը: Համաժողովին մասնակցել են Ուկրաինայի հայեր միության նախագահը, ժողովրդական պատգամավոր Վիլեն Շատվորյանը, Չերնովցիի պետական մարզային վարչության նախագահ Միխայիլ Գայնիչերուն, Հայ Առաքելական եկեղեցում ուկրանական թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Գրիգորիս Բունիաթյանը, մտավորականության ու հոգեւորականության ներկայացուցիչներ, հայկայան շրջանային համայնքների ղեկավարներ ու Ուկրաինայում հայ երիտասարդենրի միության ներկայացուցիչներ եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, հաղորդում է Analitikaua.net-ը:
Համաժողովի ընթացքում քննարկվել են մի շարք կարեւոր հարցեր հայ համայնքի եւ տեղական իշխանությունների միջեւ փոխգործակցության վերաբերյալ, քննարվկել են տարածաշրջանում հայկական գաղթօջախների արդիական հարցեր, ինչպես նաեւ Ուկրաինայի հայերի միության սոցիալական ծրագրերի իրականացման հարցե: Հնչեց Ուկրաինայի հայերի միության պատմական եւ մշակութային ժառանգության հացերով հանձնաժողովի ղեկավար, պատմաբան Դավիթ Դավթյանը զեկույցը: Քննարկումներ տեղի ունեցան Ուկրաինայում հայերի պատմության եւ մշակույթի առնչությամբ: Տեղական պաշտոնյաները իրենց աջակցությունն են հայտնել Ուկրաինայի հայերի միության նախաձեռնությանը Չերենովցի քաղաքում հայկական խաչքարի կանգնեցման վերաբերյալ:Համաժողովի ժամանակ ՈՒՀՄ նախագահ Վիլեն Շատվորյանը Ուկրաինայի հայերի միության պատվոգրեր է հանձնել հայ-ուկրանական հարաբերությունների զարգացման համար: Իր հերթին Չերնովցիի մարզային խորհուրդը պատվոգիր է հանձնել ՈՒՀՄ նախագահ Վիլեն Շատվորյանին: Ուկրաինային հայերի միության պատվոգրեր են հանձնել Չերենոցիի հայկական համայնքի առավել ակտիվ ներկայացուցիչներին:





























