Ամերիկացի հանրահայտ հեռուստահաղորդավարուհի Էլեն Դեջեներեսը հեռուստացույց է նվիրել ու 10 հազար դոլարի անդորագիր է դուրս գրել մատուցողուհուն, ով ռեստորանում 42 դոլար է վճարել երկու կին զինծառայողների ճաշի դիմաց, հաղորդում է Sky News  հեռուստաալիքը:

Նյու-Հեմփշիր նահանգում Կոնկորդ քաղաքի ռեստորան, որտեղ աշխատում է Սարա Հոյդալը, այցելել են Ազգային գվարդիայի զինծառայողներ: Աղջիկը լսել է նրանց զրույցը բյուջեի ճգնաժամաի ու աշխատավարձի բացակայության մասին ու հաշվի փոխարեն նրանց գրություն է տարել. «Ճգնաժամի պատճառով մարդիկ, ովքեր պաշտպանում են մեր երկիրը, չեն վարձատրվում, իսկ ես վարձատրվում եմ: Ճաշն իմ հաշվին էր»: Հոյդալը վճարել է 28 դոլար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Դեջեներսը իմացել է աղջկա արարքի մասին Նյու-Հեմփշիրի Ազգային գվարդիայի Facebook-ի էջից, որտեղ տեղադրել էին Հոյդալի նկարը: Այն ժամանակ Դեջեներեսը որոշել է նրան հետ վերադարձնել գումարը՝ 300 անգամ ավել: Դեջեներեսը դերասանուհի է ու հեռուստահաղորդավարուհի, «Էլեն Դեջեներեսի շոու»-ի համար արժանացել է «Էմմի»-ի 11 մրցանակի: