Պատմության մեջ առաջին անգամ Իսրայելի կենտրոնական բանկը գլխավորում է կին՝ Քարնիտ Ֆլուգը, ով չորս ամսվա ընթացքում իրականացնում էր ղեկավարի պարտականությունները, մինչ դեռ փոխարինում էին որոնում աշխարհահռչակ տնտեսագետ Սթենլի Ֆիշերի համար:

Իսրայելի վարչապետ ԲԻնյամին Նեթանյահուն եւ ֆինանսների նախարար Յաիր Լապիդը գերադասեցին 58-ամյա Ֆլուգին մյուս հավակնորդների շարքում, որոնց թվում լրատվամիջոցները անվանում են Արգենտինայի Կենտրոնական բանկի նախկին նախագահ Մարիո Բլեհերը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ֆլուգն Իսրայելի բանկում է աշխատում 1988թ.-ից, 2001թ.-ին նրան նշանակել են վերլուծական դեպարտամենտի ղեկավար, իսկ 2011թ.-ից դարձել է նախագահի տեղակալ:

Իսրայելի բանկում ղեկավարի պատոնը հունիսի 30-ից թափուր էր, երբ օրենքի ուժ է ստացել Ֆիշերի հրաժարականը առանց պատճառի վաղաժամկետ լիազորությունները վայր դնելու վերաբերյալ: