Սիրիայում ներքաղաքական խառնաշփոթ եւ պատերազմ հրահրվելուց հետո Թուրքիա անցած սիրիացի գաղթականների թիվը հասել է 600 հազարի։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչության մամուլի քարտուղար Մուսթաֆա Այդողդուն նշել է, թե Թուրքիա եկած սիրիացիների թիվը հասել է 600 հազարը, որոնցից 400 հազարն ապրում են գաղթականների համար նախատեսված ճամբարներից դուրս։
Մուսթաֆա Այդողդուն շեշտել է, թե նման ինֆորմացիա ստացել են Կուրբան բայրամի տոնից առաջ իրականացրած աշխատանքների արդյունքում։





























