Թբիլիսիում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի նստավայրի մոտ տեղի կունենա «Հաջողություն, պարոն նախագահ» ակցիան: Միջոցառումը նախատեսվում է հոկտեմբերի 25-ին: Այն կազմակերպում է «Պատրիոտի» շարժումը:
«Այդ ակցայով մենք շնորհակալություն կհայտնենք Սահակաշվիլիին նրա կառավարման ընթացքում հասած առաջընթացի համար»,-հաղորդել են ՀԿ մասնակիցները եւ կոչ արել բոլոր ցանկացողների ներկա գտնվել Հավալաբարի նստավայրի մոտ կայանալիք միջոցառմանը, փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»:
Վրաստանում հերթական նախագահական ընտրությունները կկայանան հոկտեմբերի 27-ին: Նախագահական ընտրություններից հետո Վրաստանը կավարտի նախագահական պետությունից խորհրդարանական պետության անցում կատարելը:





























