«Գենեզիս» բարեգործական հիմնադրամը մրցանակը կշնորհի Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգին: Այդ մասին պաշտոնապես կհայտարարվի հոկտեմբերի 21-ին: Այդ մրցանակի հավակնում էր ավելի քան երկու հարյուր մարդ:
Մրցանակաբաշխությունը տեղի կունենա հաջորդ տարվա մայիսին, ընդ որում, մինչ այդ Բլումբերգը կդադարի պաշտոնավարել: Արարողությանը ներկա կլինի Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն: Պարգեւատրումը կկազմի մեկ մլն դոլար: Բլումբերգը, որի ունեցվածքը գնահատվում 31 մլրդ դոլար, իր մրցանակը բարեգործությանը կտրամադրի, փոխանցում է «Lenta.Ru»-ն:
Մրցանակը սահմանվել է 2012թ: Մրցանակաբաշխության նպատակն է պարգեւատրել «ականավոր մարդկանց, որոնց նվաճումներն ու արժանիքները ոգեշնչելու են հրեաների հետագա սերունդներ»: Մրցանակակիրները ստանալու են մեկ միլիոն դոլար պարգեւատրում:





























