Հոկտեմբերի 19-ին ոստիկանության Էրեբունու բաժին դիմած 40-ամյա կինը հայտնել է, որ իրեն պատկանող 206 գլուխ անասուններից անհետացել է 12-ը, որի մեջ կասկածում է Նուբարաշենի բնակիչներ ոմն Կարոյի, Հրաչի, ինչպես նաեւ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչ ոմն Շոթայի:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզել է, որ  կնոջը պատճառվել է մոտ 3.288.000 դրամի վնաս:

Հոկտեմբերի 20-ին ոստիկանները պարզել են, որ Կարոն 1978 թ. ծնված  Կարապետ Կ.-ն է, Հրաչը՝ 1974 թ. ծնված  Հրաչ Ե.-ն, իսկ Շոթան՝  1968 թ. ծնված Վարդան Մ.-ն:

Հոկտեմբերի 20-ին Կարապետ Կ.-ն եւ Վարդան Մ.-ն ներկայացել են ոստիկանության Էրեբունու քննչական բաժին եւ խոստովանել, որ սեպտեմբեր ամսին նշված 12 գլուխ անասուններից իրենք գողացել են  4-ը եւ իրացրել:

Կարապետ Կ.-ն ձերբակալված է:

Ձեռնարկվում են միջոցառումներ Հրաչ Ե.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Հանգամանքները պարզվում են: