Բաքվում Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարանի ուսանողները բողոքի ակցիա են անցկացրել:

«Qaynar.info» կայքի տեղեկությունների համաձայն, ուսանողները բողոքում են, քանի որ բուհի ղեկավարությունը որոշել է ներմուծել գրավոր քննություններ: Ուսանողներն ավելի վաղ էլ բազմիցս բողոքել են, սակայն պատասխան չեն ստացել: Արդյունքում, բուհի ղեկավարության անտարբերությունը ստիպել է ուսանողներին դուրս գալ Բաքվի փողոցներ:

Փորձելով «պատասխան տալ» ուսանողներին հուզող հարցին, բուհի ռեկտորը նշել է, որ քննությունների անցկացման կարգի վերաբերյալ որոշումը դեռեւս չի կայացվել: Նա նաեւ հավելել է, որ որոշումը կայացրել է ԿԳՆ-ն: Բուհի ղեկավարը հավելել է նաեւ, որ վաղվանից հանդիպումներ են անցկացվելու այդ հարցի կապակցությամբ:

Դրանով ակցիան ավարտվել է, սակայն չի բացառվում, որ նախարարության որոշումը նոր ուսանողական բողոքների պատճառ հանդիսանա: