Հայաստանի գլխավոր դատախազի` 2013թ. հոկտեմբերի 21-ի հրամանով` ՀՀ գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Դավիթ Սարգսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից` սեփական դիմումի համաձայն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Դավիթ Սարգսյանը հոկտեմբերի 19-ին, աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել:

Նշենք, որ վերջերս աշխատանքից ազատվել են գլխավոր դատախազի երկու տեղակալները, կոլեգիայի անդամներ, վարչական շրջանների եւ մարզերի դատախազներ: